Մամուլ

Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկան է մահացել է, կան վիրավորներ

Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկան է մահացել է, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացիներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, մեծ թվով ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորների թիվը ավել լինի։

Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազը և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նալբանդյան գյուղում գտնվող  քաղաքացու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։

Ոստիկանները այցելել են նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել են իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից առանց նախազգուշացնելու կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել