Մամուլ

Կրակոցներ Արարատի մարզում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Կրակոցներ Արարատի մարզում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում:

Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ:

Վերջինս կարողացել է հրաշքով խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել է հարվածել դռանը և դուռը փակվել է: Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց է արձակել և դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնակատար Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Հովսեփյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ պահին Լաերտ Շ.-ի հետ եղել են նաև Վեդի քաղաքի բնակիչներ, 50-ամյա Տիգրան Ս.-ն, 43-ամյա Հենրիկ Գ.-ն և 46-ամյա Հունան Մ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հունան Մ.-ն աշխատում է «Հունան Մելքոնյան» ԱՁ-ի տնօրեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել