Կրակոցներ Առինջ գյուղում․ կան վիրավորներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին ծեծկրտուք, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Առինջ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ժամը 16։30-ի սահմաններում Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է վիճաբանության Կոտայքի մարզ բնակիչներ 28-ամյա Աշոտ Բալյանի և 28-ամյա Սեյրան Աղամալյանի միջև, որի ընթացքում Ս․ Աղամալյանը իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայից ատրճանակներով կրակոցներ է արձակել Ա․ Բալյանի ուղղությամբ, այնուհետև Մաշտոցի փողոցի 44 տան ուղղությամբ, ինչի հետևանքով Ա․ Բալյանը ստացել է մարմնական վնասվածք։ Այդ ամենից հետո վիճաբանությունը շարունակվել է ապա Ա․ Բալյանն է ատրճանակով հարվածել ու մարմնական վնասվածք պատճառել Ս․ Աղամալյանին։
Առինջի կրակոցների դեպքի մասին ոստիիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ և մինչ կժամաներ քննչական խումբը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ հրազենից վիրավորում ստանալու հետևանքով «աջ ձեռքի հրազենային և դեմքի աջ թշային շրջանի վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ս․ Աղամալյանն է, իսկ կարճ ժամանակ անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքային աջ կեսի առաջային պատի ստորմրակային շրջանի հրազենագնդակային վիրավորում» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վարդգես Բալյանն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Ս․ Աղամալյանին վիճաբնության ժամանակ իր մոտ ապօրինի պահվող «Սայգա» տեսակի հրազենով կրակել և հրազենային վնասվածքներ է պատճառել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գոռ Բալյանը։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 166 հոդ. 2 մասի 8 կետով, 167 հոդ. 2 մասի 8 կետով, 297 հոդ. 2 մասի 1 կետով, 297 հոդվածի 3 մասով, 334 հոդվածի 1 մասով և 355 հոդվածի 1 մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով վիճաբանություն, ծեծկրտուք և կրակոցները տեղի են ունեցել Առինջ գյուղի 25 փողոցում, ժողվորդին հայտնի «Օզոն»-ի գրասենյակի տարածքում և այդ ամենին ականատես է եղել նաև հղի կին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։