Մամուլ

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ․ ովքե՞ր են եղել և ի՞նչ են ցանկացել անել

Երեկ ժամը 22:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց «ձախ ամնկահոդի բաց հրազենային կոտրվածք, օտար մարմին» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ ժամը 22:00-ի սահմաններում Կարեն Բ.-ն գնացել է Կոտայքի մարզ Նոր գյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Վախթանգ Ա.-ին պատկանող տուն, որտեղ սպանելու նպատակով հայհոյանքներ է հնչեցրել, ապա հարձակվել այնտեղ գտնվող Արթուր Ս.-ի վրա, էլեկտրական սղոցով հարվածել վերջինիս գլխին, հետո վերցրել այնտեղ եղած կացինը, կրկին հարվածներ հասցրել նրան, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օգնության հասած Վախթանգ Ա.-ի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վախթանգ Ա.-ն ստացել է հրազենային վնասվածք, իսկ կրակողը դեպքի վայրից «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

կրակոցներ

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ պարզում են, թե որ ուղղությամբ է փախել նա և գնում են այդ ուղղությամբ: 

Հասնելով Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ, Կարեն Բ.-ն չի ենթարկվում ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ: 

Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանությունը: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերց ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

Կիսվեք էջում