Մամուլ

Կրակոցներ՝ Կոմիտասի «Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիում

Կրակոցներ՝ Կոմիտասի «Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիում

Shamshayn.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին.

krakocner

«Ժամը 6-ի կողմն էր, «Երևան սիթի»-ի ստայանկում 4 հոգի իրար հետ վիճաբանում էին, ոնց որ թե ավտոմեքենան կայանելու համար։ Նրանցից մեկը սկսեց մի քանի անգամ կրակել։

Բարեբախտաբար, մարդ չտուժեց, ու լավ էր, որ Արաբկիրի ոստիկանները շուտ հասան ու դրանց հենց ասֆալտի վրեն փռելով՝ տարան բաժին։ Տաքարյուն երիտասարդներ էին։ Եթե ոստիկանները մի քիչ ուշանային կամ մարդիկ էին վիրավորվելու, կամ դիակներ էին հավաքելու, ու չէր բացառվում, որ էդ կրակոցների արդյունքում անմեղ մարդիկ տուժեին»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել մանումենտցիների և գավառցիների միջև, ամեն կողմում՝ 2 հոգի։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել