Մամուլ

Կրակոցներ՝ Դավիթ Բեկ փողոցում

Կրակոցներ՝ Դավիթ Բեկ փողոցում

2021 թվականի հուլիսի 19-ին`ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել՝ նույն օրը՝ ժամը՝ 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևից ձայնային ազդանշաններով և լուսարձակները թարթելով, ճանապարհ է խնդրել, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը զիջել է ճանապարհը, այնուհետև «Լեքսուս»-ը դուրս է եկել ճանապարհն իրեն զիջած ավտոմեքենայի դիմաց, որի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ արգելակել են ճանապարհի աջակողմյան հատվածում, իսկ «Լեքսուս»-ի վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպել»-ի ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից:

vraert vostikanutyun

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կիսվել