Մամուլ

Կտրիճի համար 30 միլիոնով ապարանքներ սարքելու փոխարեն մի եկեղեցի սարքեիք Կալուգայի հայ համայնքի համար․ Արայիկ Հարությունյան

«Կալուգայում մեր հայրենակիցներից մեկը երեկ հաղորդագրություն էր ուղարկել, ասում է՝ էդ տաշիրենց ձևիստներն իրոք ձև են թափում եկեղեցու հետ կապված: Դրանք ամբողջ Կալուգայում մի հատ եկեղեցի չեն սարքել, մինչև հիմա ամբողջ Կալուգայի մարզում հայկական մի եկեղեցի չկա, այնինչ այդ մարզում շատ հայ է ապրում:

Սկզբում ինձ թվաց դա սադրանք է, որպեսզի էս տեղեկատվությունը հանրայնացվի, ձևիստներն էլ ասեն՝ սուտ է, կառուցել ենք: Բայց ստուգեցի՝ ինֆոն ճիշտ էր, Տաշիր Սամոյի երկրորդ հայրենիք Կալուգայում կա 0 (զրո) հայկական եկեղեցի: Թե բա մենք մեր ձևով կանենք:

Կտրիճի համար 30 միլիոնով ապարանքներ սարքելու փոխարեն մի եկեղեցի սարքեիք մեծ համայնքի համար»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան