Կտեղափոխվի՞ Ջիվան Գասպարյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան. հարազատները սպասում են որոշման
Կտեղափոխվի՞ Ջիվան Գասպարյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան. հարազատները սպասում են որոշման
Դեռեւս հստակ չէ՝ կտեղափոխվի աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան, թե ոչ: «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ Գասպարյանի հարազատները սպասում են, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ կառավարությունը վարպետի աճյունի ամփոփման վայրի վերաբերյալ, ըստ այդմ՝ կառաջնորդվեն այդ որոշմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը վերոնշյալ հարցի վերաբերյալ ամենօրյա կապի մեջ է կրտսեր Ջիվան Գասպարյանի հետ: Կառավարական հանձնաժողով է ձեւավորվելու, եւ կայացված որոշումը կհրապարակվի:
Հիշեցնենք՝ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին: Վարպետը 93 տարեկան էր: Նա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է, Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ: