Մամուլ

«Կռուտիտ» էր անում. անհետ կորածի հարազատը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

«Կռուտիտ» էր անում. անհետ կորածի հարազատը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները բավարարված չեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից: 

«Այդ անձնավորությունը «կռուտիտ» էր անում, գերիների վերադարձի մասին, ոչ մի հստակ բան չասաց»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի  հարազատ Արսեն Ղուկասյանը:

alen simonyan handipum

«Տեսանյութի մասին ասում էր, նման բան չի եղել, վիդեոն կտրել իրար են միացրել, հստակ, որևէ բան չի ասել: Ասում է ինձ խոսացրեցին, ես էլ կուտը կերա, բա Ազգային ժողովի նախագահ ես, ո՞նց կուտ կերար:

Ասում էր, որ պատրաստ է ներողություն խնդրել, իմ համար առաջնային է, որ գերիները վերադառնան», – պատմեց նա: 

Տեղեկացնենք, որ ժամը 19:30-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հանդիպել էր գերիների ու անհետ կորածների հարազատների հետ: Հանդիպումը տևել էր մեկուկես ժամ:

Կիսվել