«Կույր աշխարհ» հեռուստասերիալը շուտով կավարտվի․ անկանխատեսելի զարգացումներ կլինեն
«Կույր աշխարհ» հեռուստասերիալը շուտով կավարտվի․ անկանխատեսելի զարգացումներ կլինեն
Tert.am Life-ը գրում է․ Արդեն ամիսներ շարունակ Արմենիա հեռուստաընկերության եթերում է Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» հեռուստասերիալը, որը վերջին ամիսների ամենաքննարկվող նախագծերից է:
Հեռուստասերիալի առաջին սերիան գերազանցել է 1 մլն դիտումը:
Այս շրջանում հեռուստասերիալի վերջին սերիաների նկարահանումներն են և նախագծի ավարտը մոտ է: Նշենք, որ Քրիստինե Հովհաննիսյանի և Գևորգ Մկրտչյանի կերտած կերպարների պատմության գիծն ավարտվել է:
Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսերը և սցենարիստը՝ Դիանա Գրիգորյանը պատմել է նախագծի ավարտի, զարգացումների և սկսնակ դերասանների աճի մասին:
«Շատ անսպասելի զարգացումներ կլինեն և իրականում կցանկանայինք, որ հանգուցալուծումը լիներ ավելի անսպասելի, բայց մենք ապրում ենք իրականության մեջ, որտեղ բացասական ալիքը գերիշխում է և մենք հասկացանք, որ պարտավոր ենք տալ դրական ավարտ, դրական լուծումներ:
Այսօրվա մեր ճնշող իրականությունը խեղդում է և ցանկանում ենք, որ ունենանք դրական ավարտ: Սպասվում են հակասական հանգուցալուծումներ, քանի որ կարող են ոմանց գոհացնել, ոմանց ոչ:
Փորձելու ենք արդար լուծումներ տալ, որոնք ևս հարաբերական են, բայց փորձելու ենք հեռուստադիտողին գոհացնել»,- ասաց Դիանա Գրիգորյանը:
Պրոդյուսերը նշեց, որ նպատակ ունեն ցույց տալ, որ ցանկացած խավարից հետո լույս է բացվում, իսկ հեռուստասերիալի հանգուցալուծումներն արդար են լինելու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում