Մամուլ

Կութում, որտեղ հակառակորդն է դիրքավորվել, հնչել է պայթյուն

Կութում, որտեղ հակառակորդն է դիրքավորվել, հնչել է պայթյուն

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը սահմանային իրավիճակը ներկայացնելիս, նշել է, որ երեկ պայթյուն է լսվել այնտեղից, որտեղ դիրքավորվել են ադրբեջանցիները։

«Պայթյունի վայրում երկու տեխնիկա կար, էլ չիմացանք, թե ինչից էր»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ վայրը 30 տարուց ավելի է՝ ականապատված է։ Ս. Չիտչյանը տեղյակ չէ՝ պայթյունից տուժող եղել է, թե ոչ։

dirq sahman

Նշենք, որ թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը, մայիսի 19-ին։

Կիսվել