Կորոնավիրուսով վարակված քաղաքացին աշխատանքի է եղել «Թումո» կենտրոնում․ «Թումո» կենտրոնն այս պահին փակ է
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին աշխատանքի է եղել «Թումո» կենտրոնում․ «Թումո» կենտրոնն այս պահին փակ է
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը աշխատել է Երևանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Bavnews.am-ի թղթակցի հետ զրույցում «Թումո» կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը հաստատեց լուրը, սակայն նշեց, որ նա չի շփվել երեխաների և որևէ այլ աշխատակցի հետ։
««Թումո» կենտրոնը մեկ ամսով ժամանակավորապես փակ է, որպեսզի կարողանանք վիրուսի հետ կապված մեծ հոսքը կանխենք», – ասաց նա։