Մամուլ

Կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ծնել

Կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ծնել

Չինաստանի Խարբին քաղաքի (Հեյլունցզյան նահանգ) հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինն առողջ աղջիկ է ծնել:

Տեղական լրատվական ECNS պորտալը հայտնում է, որ կինը, ում անունը չի նշվում, հղիության 38-րդ շաբաթում էր եւ վարակվել է կորոնավիրուսով: Հունվարի 30-ին բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել, քանի որ պացիենտի վիճակը վատթարանում էր:

Նորածին աղջկա քաշը կազմում է 3,05 կիլոգրամ: Բժիշկներն Ապգարի սանդղակով նրա առողջությունը գնահատել են 10 միավորից 10:

Ծննդաբերությանը մասնակցած բուժաշխատողները հիմա կորոնավիրուսի ստուգման անալիզ են հանձնում: Նորածին աղջկանից 2 անգամ անալիզ են վերցրել՝ հունվարի 31-ին եւ փետրվարի 2-ին, երկու դեպքում էլ արդյունքը բացասական էր:

Հիմա մայրն ու դուստրը մեկուսացված հիվանդասենյակներում են: Բժիշկների խոսքով՝ կինն ապաքինվում է:

Կիսվել