Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 770-ի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 770-ի
Հայաստանում ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Փաստացի բուժվում է 720-ը: Բացասական է եղել 3477 թեստ:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 736 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք: