Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա, մասնավորապես նշել է.
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին մի քանի շտապօգնության մեքենաներ շրջափակել էին Էջմիածնի Մռավյան փողոցում գտնվող տունը։ Տանը եղել էր կորոնավիրուսով վարակված անձ, ով մասնակցել էր նշանադրության, որտեղ այդ հետևանքով մեկուսացվել էին 60-ից ավել անձ։