Աշխարհ

Կորոնավիրուսով հիվանդացած կինը պատմել է իր զգացողությունների մասին

Կորոնավիրուսով հիվանդացած կինը պատմել է իր զգացողությունների մասին

Անգլիական Լոուտոն քաղաքից 28-ամյա Ջեյմի Բեգեթը հիվանդացել է COVID-19 կորոնավիրուսային վարակով և իր զգացողությունների մասին պատմել է The Mirror ամսագրին։

Ջեյմին պատմել է, որ երբ հայտնվել են առաջին ախտանիշները, սկզբում նա կարծել է, որ սովորական շնչուղիների վարակ է, մրսածություն։

«Ես սկսեցի ջերմել և այնքան ուժեղ է հազում, որ ինձ մոտ փսխում էր առաջանում։ Կարճ ժամանակում ախտանիշները արագ ուժեղացել են և շուտով ինձ մոտ կորոնավիրուս են ախտորոշել», պատմել է նա։

Ջեյմիի խոսքերով՝ հիվանդության գագաթնակետին ինքը շնչելիս սուր ցավ էր զգում, կարծես ներսից իրեն խոցում էին։

«Կարծես մեջս հրեշ մտած լիներ»,- այսպես է նա նկարագրել իր զգացողությունները։

Ամենից շատ Ջեյեմին վախեցել է, որ 8-ամյա որդին կվարակվի իրենից։

Այժմ Ջեյեմին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և հիվանդությունից կազդուրվում է տանը։ Նա բոլորին կոչ է անում հետևել իշխանությունների խորհրդատվություններին և ինքնամեկուսացվել, որպեսզի պաշտպանեն և իրենց, և շրջապատին։

Կիսվել