Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի
Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի
Հայաստանում ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 532 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում:
Փաստացի այս պահին բուժվում է 537 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 31 անձ, 3 պացիենտ մահացել է: