Մամուլ

Կորոնավիրուսի նոր շտամը 56%-ով ավելի վարակելի է, քան նախորդը․ եթե դա հասնի Հայաստան, ապա նոր ալիք կսկսվի. բժիշկ

Կորոնավիրուսի նոր շտամը 56%-ով ավելի վարակելի է, քան նախորդը․ եթե դա հասնի Հայաստան, ապա նոր ալիք կսկսվի. բժիշկ

Tert.am-ը գրում է․ Ցանկացած համաճարակ ունի երեք ալիք, որը նշում են նաև միջազգային համաճարակաբանները: Երկրորդ ալիքը առաջինից ուժեղ է լինում, իսկ երրորդն՝ ավելի թույլ առաջինից:

Առաջին ալիքի ժամանակ Հայաստանում գրանցվեց օրական մինչև 800 դեպք, երկրորդ ալիքի ժամանակ օրական ավելացող 2000-2500 դեպք, բնականաբար՝ երրորդ ալիքի ժամանակ թվերն ավելի քիչ կլինեն.

Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը:

«Միշտ ասել եմ, որ երրորդ ալիք է լինելու և կարծում եմ, որ գարնանը մենք նորից թվերի բարձրացում ենք ունենալու, երրորդ ալիքից հետո համաճարակաբանական կանոնների համաձայն՝ վարակը գնում է դեպի անկում և մենք ամռանը կունենանք հազվադեպ դեպքեր:

կորոնավիրուս

Արդեն Անգլիայում կան նոր կորոնավիրուսի դեպքեր, այն 56 տոկոսով ավելի վարակելի է, քան թե նախորդը և եթե դա հասնի Հայաստան, նոր ալիք կսկսվի։ Եթե այժմ ունենք սակավ  դեպքեր, բայց հաստատված կրկնավարակ, այս դեպքում ՝ կունենանք նոր շտամով կրկնավարակի ավելի շատ դեպքեր:

Եվ քանի դեռ կա կրկնավարակի հավանականությունը, ես կարծում եմ, որ վեց ամսով կարանտինի երկարաձգումը ճիշտ է»,- նշեց նա:

Անդրադառնալով հակահամաճարակաբանական կանոններին՝ Լամարա Մանուկյանը նշեց, որ թեև կարանտինը ևս վեց ամսով կերկարաձգվի, սակայն վերահսկողությունը շատ թուլացել է: Նրա համոզմամբ՝ հակահամաճարակային կանոնները պետք է խիստ պահպանվեն, քանի որ բոլոր տեսակի զանգվածային հավաքույթները նպաստում են վարակի տարածմանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել