Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները
Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, այն է մոլեր՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների,
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն,
3. Կինոֆիլմերի ցուցադրում,
4. Խաղատներ,
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»։