Մամուլ

Կորոնավիրուսի համաճարակի հետ պայմանավորված դադարեցվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև տեղաշարժը

Կորոնավիրուսի համաճարակի հետ պայմանավորված դադարեցվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև տեղաշարժը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցվում են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև տեղաշարժը։

Նա մասնավորապես նշել է՝

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Կիսվել