Աշխարհ

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է սպանել միլիոնավոր մարդկանց․ ԱՀԿ

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է սպանել միլիոնավոր մարդկանց․ ԱՀԿ

The Sun-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ, ԱՀԿ ղեկավարի ռազմավարական հարցերով խորհրդական Ռանիերի Հերան: Նրա խոսքով՝ երկրորդ մահացու ալիքը, հավանաբար, կսկսվի ամառային սեզոնից հետո:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը կորոնավիրուսի համավարակը համեմատել է իսպանական գրիպի հետ, որի վարքագիծը շատ նման է կորոնավիրուսի դրսևորած վարքագծին:

Իսպանական գրիպը նույնպես անկում է ապրել ամռանը և կտրուկ վերսկսվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ երկրորդ ալիքի ժամանակ պատճառ դառնալով 50 միլիոն մարդու մահվան:

Նշվում է, որ այս հայտարարությունն արվել է եվրոպական և մի շարք այլ երկրներում կարանտինային միջոցների թուլացման կապակցությամբ։

Կիսվել