Կորոնավիրուսի դեպք է հաստատվել խոշոր գործատուի մոտ․ Արսեն Թորոսյան (Տեսանյութ)
Կորոնավիրուսի դեպք է հաստատվել խոշոր գործատուի մոտ․ Արսեն Թորոսյան
Հայաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել մի խոշոր գործատուի մոտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ գործատուն պահպանել է կանխարգելիչ բոլոր պայմանները և մինչ վարակված մարդը մուտք կգործեր արտադրության տարածք՝ նրան ջերմաչափում է կատարվել, որից հետո թեստը դրական պատասխան է ցույց տվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց բոլոր ձեռնարկություններում կաննոների պահպանումն ու այդ ուղղությամբ նաև պետության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, որպեսզի հնարավոր բոլոր դեպքերը կանխարգելվեն:
Հայաստանում ապրիլի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1159 է, արձանագրվել է մահվան 18 դեպք:
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 61-ով, և բուժվածների գումարային թիվը դարձել է 358։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ:
Տեսանյութը ստորև