Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Նուբարաշեն», «Հրազդան», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում
Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Նուբարաշեն», «Հրազդան», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում
168.am-ը գրում է․ Նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` այսօր հասարակության ուշադրության կենտրոնում է հատկապես փակ հաստատություններում գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:
Դրանով պայմանավորված` 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով պատասխանել թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձ, դատապարտյալ և քրեակատարողական ծառայող է կորոնավիրուսի թեստ անցել:
Քանիսի՞ մոտ է եղել դրական ու քանիսի՞ մոտ` բացասական թեստի պատասխանը: Խնդրել էինք տվյալները տրամադրել՝ ըստ հիմնարկների: Հարգելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը` խնդրել էինք տրամադրել միայն թվային տվյալներ:
Մեզ հետաքրքրել էր նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19:
Պարզվե՞լ է արդյոք նրանց շփման շրջանակը, և եթե պարզվել է, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ծառայողների հետ: Վարակված քրեակատարողական ծառայողներն արդյո՞ք շփում չեն ունեցել ազատազրկված անձանց հետ:
Քրեակատարողական ծառայությունից մեզ պատասխանել էին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերման կամ հերքման նպատակով ընդհանուր առմամբ իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող:
Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական: Նշվում է, որ հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են:
Հարցրել էինք նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19:
Պարզվե՞լ է արդյոք նրանց շփման շրջանակը, և եթե պարզվել է, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ծառայողների հետ: Վարակված քրեակատարողական ծառայողներն արդյո՞ք շփում չեն ունեցել ազատազրկված անձանց հետ:
ՔԿԾ պատասխանում նշված էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դրական արձանագրված դեպքերից մեկի մոտ կրկնակի թեստավորման պատասխանը եղել է դրական, բոլոր անձինք մեկուսացվել են, բացառվել են հետագա շփումները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում