Աշխարհ

Կորոնավիրուսից մահացել է 5-ամյա աղջնակ

Կորոնավիրուսից մահացել է 5-ամյա աղջնակ

Ինչպես հաղորդում է The Detroit News-ը՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքից 5-ամյա Սքայլեր Հերբերթը մահացել է կորոնավիրուսից։

Կիրակի օրը, երկու շաբաթ միացված լինելով արհեստական շնչառական սարքին՝ աղջիկը մահացել է: Մարտի 23-ին աղջկա ծնողները նրան տարել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել էին կորոնավիրուս։

Սակայն քանի որ հիվանդությունը թեթև է անցել, նրան դուրս են գրել: Սակայն 6 ժամ անց Սքայլերի վիճակը կրկին վատացել է։ Աղջիկը ունեցել է սուր գլխացավեր, իսկ ջերմությունը բարձրացել է մինչև 37,8 աստիճան, սկսվել է սրտխառնոց, ապա էպիլեպտիկ նոպա:

կորոնավիրուս մահ աղջիկ

Սքայլերին միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին, սակայն նրա վիճակը չի կայունացել: Կիրակի աղջիկը մահացել է:

Աղջկա ծնողները ասել են, որ նրանք զարմացած են, թե ինչպես է վարակվել իրենց աղջիկը, երբ նա ամեն օր անցկացրել է տանը։

Կիսվել