Մամուլ

Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը

Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը

Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։

Ցավակցում ենք հարազատներին վաղաժամ կորստի համար։

Գուրգեն Եղիազարյան

1968-1973 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ Տնտեսագետ։

1987-1990 թվականներին սովորել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայում։ Իրավաբան։

1963-1979 թվականներին աշխատել է տնտեսագետ և ինժեներ։

1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում, հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար։ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։

Կիսվել