Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են եղել. մահացածի որդուն բուժանձնակազմը ոչ մի բացատրություն չի տալիս
Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են եղել. մահացածի որդուն բուժանձնակազմը ոչ մի բացատրություն չի տալիս
Hraparak.am-ը գրում է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի հարազատները օրեր շարունակ խնդրել են, որ հիվանդին տեղափոխեն այլ ԲԿ, որտեղ կա վիրահատական բաժանմունք, սակայն հիվանդանոցը մերժել էր։ Ի վերջո, մահացել էր։ Հարազատները պնդում էին, որ իրենք ուզում էին հիվանդին տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետև «Սուրբ Աստվածամայր»-ում անգամ «Կատէ» չկար։
Այսօր ժամը 12-ին Սվետլանա Բարսեղյանի թաղումն է։ Նրա հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իսկ ամենասարսափելին, որ կնոջ ատամները կոտրված են։
«Իր դիմացի ատամները կերամիկական էին, ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞ նչ են արել մորս հետ»,-ասաց կնոջ որդին՝ Արմենը, որը մեր զրույցի ժամանակ հիվանդանոցում էր։ Թեպետ ժամը 12-ին մոր հուղարկավորությունն է։ Չեն տվել նաև մահացած կնոջ հեռախոսները, ուրիշ մարդու անձնական իրեր են տվել։ Արմենն ասում է, որ հիվանդանոցից որևէ մեկը իրենց հարցերին չի պատասխանում։
«Ես պատկերացնում եմ՝ հիմա էլ այն մարդկանց, ում հարազատի ID քարտը մեզ են տվել, նույն վիճակում են»,-ասում է Արմենը։
Նրա խոսքով՝ բուժանձնակազմից որևէ մեկը չի իջել ու իրենց հարցերին չի պատասխանել։ Իսկ այն անձը, ով պատասխանատու է, վերցրել է հիվանդանոցի ընդհանուր հեռախոսն ու գնացել։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը մենք խոսել էինք կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի հետ, որը կնոջ հարազատների բողոքների առնչությամբ ասաց, որ իրավունք չունի ինձ հետ քննարկելու քաղաքացու հիվանդության մանրամասները, եթե հարազատները ինչ-որ մտահոգություններ ունեն, կարող են իրենք փաստաբանի միջոցով դիմել, համապատասխան ընթացակարգերով իրենց հարցերի պատասխանները ստանալ։
Լավ, իսկ «կատէ» չունեն, չեն էլ տեղափոխե՞լ։ Գևորգ Սիմոնյանը կրկնեց․ «Մենք առաջնորդվել ենք բժշկական ցուցումներով, մեր մասնագետները պրոֆեսիոնալներ են, ոչ մի բանի պակաս մեր կենտրոնը չունի։ Եթե ինչ-որ բան անհրաժեշտ է եղել, արվել է։ Մնացածը, եթե իրենք ցանկանում են, թող այլ իրավական ընթացակարգերով հետաքրքրվեն»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում