Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն աճել է. նոր տվյալներ
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն աճել է. նոր տվյալներ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 353 հազարը: Ըստ պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 15 հազարը:
Ապաքինվածների աճ է գրանցվել՝ անցնելով 100 հազարը։
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը։ Այստեղ վարակվածների թիվը 81.496 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59.138 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 5476:
Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է ԱՄՆ։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված 35.345 դեպք կա, մահացածները 473 են: Հատկանշանական է այն փաստը, որ ԱՄՆ դեռևս ապաքինված մարդ չկա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում, Ուգանդայում, Սիրիայում, որտեղ մինչև այժմ հաստատված դեպքեր չկային:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք: Ապաքինվել են երկուսը։