Օգտակար

Կորոնավիրուսը օդում պահպանվում է երեք ժամ, իրերի վրա՝ մինչև 3 օր

Կորոնավիրուսը օդում պահպանվում է երեք ժամ, իրերի վրա՝ մինչև 3 օր

«Ամերիկայի Ձայն»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտն ահազանգում է՝ գիտական հետազոտությունները ցույց  են տալիս, որ կորոնավիրուսը երկար կարող է մնալ օդում և ավելի երկար հարթության վրա

Կորոնավիրուսի այս նոր տեսակը, որը վերածվել է գլոբալ համաճարակի, ավելի արագ է փոխանցվում, քան մնացած տեսակի վիրուսները:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսը մնում է օդում մի քանի ժամ, իսկ որևէ հարթության վրա կարող է պահպանվել ընդհուպ մինչև մի քանի օր:

Գիտնականներն ընդգծում են, որ վիրուսի տարածման ամենապարզ ձևերից է հազը կամ որևէ վարակված իրի դիպչելը:

Այս ուղղությամբ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի վարակիչ և ալերգիկ հիվանդությունների հաստատությունում իրականացվել են տարբեր հետազոտություններ՝ պարզելու վիրուսի փոխանցման ուղիներն ու պահպանման ժամկետները:

Բրիտանական առողռջապահության ոլորտի հանդեսում հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ օդակաթիլային ճանապարհով վարակման ժամկետը հասնում է մի քանի ժամի, որի ընթացքում վիրուսը պահպանում է իր զորությունը օդում:

Թղթային իրերի վրա վարակը մնում է մինչև 24 ժամ, իսկ պլաստիկ և մետաղյա իրերի վրա՝ ընդհուպ մինչև 3 օր կամ` ավելի:

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտը նշում է, որ հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են բազմամարդ վայրեր այցելելուց խուսափելու և առարկաներն ախտահանելու վերաբերյալ կոչերը:

Կիսվել