Կորոնավիրուսը վնասում է նաև մարդու արյունը. գիտնականները պատմել են օրգանիզմի համար COVID-19-ի նոր հետևանքների մասին
Կորոնավիրուսը վնասում է նաև մարդու արյունը. գիտնականները պատմել են օրգանիզմի համար COVID-19-ի նոր հետևանքների մասին
COVID-19 վարակը կարող է վնասել մարդու արյունը` գրոհելով հեմոգլոբինն էրիթրոցիտներում: Այս մասին նախազգուշացնում են Վերոնայի համալսարանի գիտնականները: Նրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Hematology, Transfusion and Cell Therapy ամսագրում:
Գիտնականների նոր տվյալների համաձայն` թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՇ) սարքերը կարող են անօգուտ լինել ծանր ընթացքով կորոնավիրուսի դեպքում թոքաբորբի բուժման համար, քանի որ նման հիվանդների մոտ հեմոգլոբինի մակարդակը զգալիորեն նվազում է:
Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող Նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։
Փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ Նելֆինավիրը պետք է ներառել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոցների ցանկում։
Կլինիկական պատկերը գնահատելու համար գիտնականները բժիշկներին խորհուրդ են տալիս նախեւառաջ ստուգել հեմոգլոբինի աստիճանը կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ: Եթե դրա մակարդակը նորմայից ցածր է, ապա դա կարող է որպես մտահոգիչ ախտանիշ գնահատվել, որը վկայում է հիվանդության զարգացման մասին:
Ըստ գիտնականների` անհրաժեշտ է շտապ հետազոտություն անցկացնել, որոնք թույլ կտան գնահատել` կարո՞ղ է արդյոք արյան փոխներարկումն օգտակար լինել նման հիվանդների համար եւ կանխել հիվանդության լուրջ զարգացումն ու մահացու ելքը: