Օգտակար

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Armtimes.com-ը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մանրէաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Պոտեխինը կորոնավիրուսի ներկա իրավիճակի վերաբերյալ վերլուծություն։ Յուրաքանչյուր կետը  թեզերով ներկայացնելով: Ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ: 

Ըստ պրոֆեսոր Պոտեխինի՝

1. Սա ընդամենը կորոնավիրուս է՝ այն ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, որը նախկինում ներկայացված էր մարդու սուր շնչառական վիրուսային վարակների ընդհանուր սպեկտրում: Սա ժանտախտ չէ: Ոչ ջրծաղիկ է, ոչ էլ կարմրուկ՝ վաղուց հայտնի մեր սերնդին: Սա նույնիսկ այն կորոնավիրուսը չէ, որը 2002-ին ատիպիկ թոքաբորբ էր առաջացնում եւ շատ ավելի դաժան էր:

Ներկայիս կորոնավիրուսը սպանում է այնպես, ինչպես հատուկ է յուրաքանչյուր իրեն հարգող վարակի, որը նոր է փոխանցվել գազաններից մարդկանց: Բայց սպանում է չափավոր: Աշխարհում տուբերկուլոզից ամեն օր մահանում է այնքան մարդ, որքան  COVID 19-ից մահացել է այս ամբողջ ընթացքում, նաեւ այնքան, որքան մալարիայից: Պարզապես, մենք այս թվերին չենք հետեւում առնցանց եւ ամեն օր:

2. Վիրուսը, ցավոք, բավականին վարակիչ է: Ավելի վարակիչ է, քան գրիպը, պակաս վարակիչ, քան խոզուկը կամ կարմրախտը, էլ չեմ խոսում կարմրուկի մասին: Մեզ վրա ազդում է վարակվածների եւ մահացածների իրական ժամանակում աճող թվերը: Սանկտ Պետերբուրգում «արդեն» 8 դեպք է.. Ռուսաստանում՝ այսքան… Չինաստանում «արդեն» եղել է 80 000 դեպք… Իրականում ավելի ճիշտ կլինի ասել «ընդամենը», քան «արդեն»:

Չինաստանի միլիարդանոց բնակչության մեջ 80,000 դեպք ՝ համաճարակի գրեթե երեք ամսվա ընթացքում. սա ընդամենն է, այլ ոչ թե «արդեն»: Հենց այստեղից է խուճապը տարածվում: Մենք Ռուսաստանում համաճարակի սկզբում ենք: Մի քանի շաբաթից իրավիճակը, ակնհայտորեն, կվատթարանա, ինչպես որ տեղի է ունեցել այլ երկրներում: Բայց դա դեռ շատ հեռու կլինի այն համաճարակներից, որոնք մարդկությունը զգացել է իր ամբողջ պատմության ընթացքում՝ բացառությամբ վերջին 50 տարվա: Եվ գրեթե ոչ ոք չի մահանա այդ համաճարակաբանության չափանիշներով: Հետեւաբար, հարկավոր է թողնել խուճապը:

3. Վիրուսը բռնկվեց մեկ երկրից եւ դուրս գալով այդ երկրի սահմաններից, տարածվեց ամբողջ աշխարհում: Դա անխուսափելի էր: Ի դեպ, չպետք է վախենալ «համաճարակ» բառից. դա միայն նշանակում է, որ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել աշխարհի շատ երկրներում, եւ ոչ թե մարդկությունը կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ: Բայց եթե յուրաքանչյուր երկիր առաջիկա ամիսներին կիրառի Չինաստանի փորձը, ապա դեպքերն ավելի շատ կլինեն: Համենայ դեպս, յուրաքանչյուր երկրի բնակչության փոքր տոկոսը համաճարակի զոհ կդառնա, բայց այդ փոքր տոկոսն էլ զգալի թիվ է կազմում:

Կարանտինները նպատակ ունեն կարճ ժամանակում կանխել չինական ցուցանիշների կրկնումը այլ երկրներում: Անվտանգության միջոցառումները, որոնք ձեռնարկել է Չինաստանը եւ այժմ ձեռնարկում է Եվրոպան եւ մնացած աշխարհը, բացարձակապես աննախադեպ են: Հակահամաճարակային միջոցառումների հիմնական նպատակը զանգվածային բռնկումների ժամանակ հիվանդանոցների վրա միաժամանակյա բեռի նվազեցումն է (ինչը տեղի է ունենում այժմ Իտալիայում եւ ողբերգական է թվում) եւ ժամանակի ընթացքում վարակի տարածումը կանխելը:

4. Կորոնավիրուսի հետեւանքով գրանցված մահերի վիճակագրությունն ու տվյալները հավաստի են: Դրանք ոչ ոք չէր կարողանա թաքցնել մեր օրերում, երբ համացանցում կարող է հայտնվել մարդկանց մի խումբ եւ հայտարարել, որ իրենց այս կամ այն հարազատը մահացել է թոքաբորբից կամ կորոնավիրուսից եւ հաշիվ կպահանջեին մյուսներից:

Այդուհանդերձ, դեպքերի ընդհանուր թվի ցուցանիշները, իհարկե, շատ թերներկայացված են, քանի որ մարդկանց մի զանգվածը վարակվել է, բայց ախտանշանների չի ունեցել եւ դա նաեւ այն ժամանակ, երբ առողջապահական համակարգերը դեռ չէին կարողանում այն նույնացնել: Եվ հիմա շատ դեպքեր չեն հայտնաբերվում, չնայած  որ հայտնաբերված բոլոր դեպքերը հաշվառվում են: Որքան ավելի  ցածր է վարակվածների թիվը, այնքան ավելի ցածր է մահացությունների ցուցանիշը:

5. Այս վիրուսը ոչ մի կապ չունի մարդկային գործոնի հետ եւ «չի փախել» ոչ մի լաբորատորիայից: Մինչ աշխարհը խուճապի մեջ է, ամբողջ աշխարհի SARS-CoV լաբորատորիաներում արդեն բազմաթիվ նոր բաներ են պարզել: Օրինակ՝ վիրուսը տարածվել է Չինաստանում, մեկ անձից, այսինքն՝ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ինչ-որ վատ կենդանու միս է կերել: Կամ էլ՝ ինչ-որ մեկը պարզապես գտնվել է մի շուկայում, որտեղ, ըստ էության, մեկ վանդակում են գտնվում օձեր, չղջիկներ, հավեր, պանգոլինաներ, մկներ, այնուհետ նրանց եփում են հաճախորդների համար մեկ սեղանի վրա՝ գաղափար անգամ չունանալով հիգիենայի մասին:

Իդեալական միջավայր այն վիրուսների համար, որոնք հակված են փորձել իրենց բախտը մեկ այլ հյուրընկալող կենդանու մեջ. Էլի որտե՞ղ կարող է չղջիկը հեղուկներ փոխանակել կրիայի եւ նապաստակի հետ: Եվ վիրուսները, որոնք ընկել են նոր տիրոջ օրգանիզմ, այնտեղ հարմարվելու համար, անխուսափելիորեն ձեռք են բերում նոր հատկություններ եւ հաճախ դառնում են ագրեսիվ:

Բացի այդ, մեկ անգամ ցատկելով անծանոթ կենդանի օրգանիզմի մեջ, վիրուսը կրկին ցանկանալու է փորձարկել այլ օրգանիզմ ՝ միաժամանակ հարմարվելով նոր տանտերերին: Ինչ-որ տեղ այդ շղթայում կարող է մարդու օրգանիզմը լինել: Սա առաջին վիրուսը չէ, որի ծագումը պետք է փնտրել չինական շուկաներում: Միգուցե հիմա Չինաստանը վերակազմավորի դրանք: Բայց, փաստորեն, գուցե մեր բախտը բերել է, որ կորոնավիրուսը այսքան մեղմ է ստացվել:

6. SARS-CoV կորոնավիրուսը չի կարող արագ հեռանալ մեր կյանքից: Այն չի անհետանա, հնարավոր չի լինի այն վերացնել կարանտիններով: Այս վիրուսի դեմ դեղամիջոցներ չկան, ինչպես եւ նախկինում եղած գրեթե բոլոր վիրուսների դեմ, բուժական բոլոր միջոցառումները, որ իրականացվում են, թերապեւտիկ բնույթ ունեն:

Պատվաստանյութը, կարում եմ, կստեղծվի ամռանը, սակայն զանգվածային կիրառման կթողնվի հավանաբար տարեվերջին, քանի որ ցանկացած պատվաստանյութի փորձարկման ժամկետները կրճատել հնարավոր չէ:

Աշխարհի բնակչության մեծ մասին վիճակված է տանել այս վիրուսը: Սա կարեւոր է, քանի որ ցանկացած ինֆեկցիոն հիվանդության լավագույն բուժամիջոցը  կոլեկտիվ իմունիտետն է: Մի հավատացեք կրկնակի վարակման մասին լուրերին: Բոլոր տեսակի կորոնավուրուսների նկատմամբ վարակումից հետո կայուն իմունիտետ է ձեւավորվում:

7. Կորոնավիրուսն առհասարակ նման չէ գրիպի վիրուսին: Այդ պատճառով էլ այն աշխարհի բնակչությանը կարանտինային պայմաններում չի թողնի տարիներ կամ դարեր շարունակ: Կորոնավիրուսները չունեն առանձնահատկություններ և մեխանիզմներ, որոնք ապահովում են գրիպի վիրուսների բնորոշ բարձր փոփոխականությունը: Նրանք, ամենայն հավանականությամբ, կհետեւեն նման վարակների սովորական ընթացքին:

Որքան ավելի երկար փոխանցվեն անձանց, այնքան ավելի մեղմ են ախտանիշները: Վիրուսի նոր ձեւեր հազվադեպ են հայտնվում եւ արդյունավետորեն չեն հաղթահարի իմունային պատնեշը, որը առաջանում է առաջին վարակվելուց հետո: Համաճարակային ներկա իրավիճակը կարող է ձգվել մոտ կես տարի: Աստիճանաբար կորոնավիրուսը կդառնա բնականոն, շատերը կհիվանդանան, եւ մարդկությունը կսկսի վերադառնալ նորմալ կյանքի:

8. Հուրախություն բոլորի, երեխաները գրեթե չեն վարակվում, սակայն կարող են վերցնել վիրուսն ու այն ուղեկցվի ասիմպտոմ տարբերակով՝ առանց որեւէ ախտանիշի: Չափահաս առողջ անձանց մեծ մասը հիվանդությունը կտանի ոտքի վրա, մի մասը թեթեւ կջերմի, մի մասի մոտ ախտանիշները կլինեն գրիպի նման: Հիվանդանոցներում հայտնվածների փոքր տոկոսը կմահանա, մեծամասամբ՝ թոքաբորբի առկայության դեպքում: 70 տարեկանից բարձր վիրուսակիրների դեպքում պոտենցիալ մահվան վտանգի առաջ է յուրաքանչյուր 5-6-րդ հիվանդ:

9. Կենսաբանության տեսանկյունից, եթե մենք նայում ենք մարդուն որպես կենդանիների տեսակներից մեկը, կորոնավիրուսը չպետք է համարվի նրա օրգանիզմի համար չափազանց վտանգավոր մի բան: Այն սպանում է թուլացած իմունիտետով կամ հիվանդ մարդկանց (ինչպես ցանկացած վարակիչ հիվանդություն) եւ չափավոր քչացնում է բնակչությունը տարիքային մեծ խմբում: Անգամ 100 տարի առաջ մարդկությունը դա փիլիսոփայորեն ընկալում էր որպես Աստծո նախախնամություն:

2020 թվականի գլոբալ կորոնավիրուսային համաճարակը կարող էր պարզապես համեմատելի լինել կարմրուկի կամ պոլիոզի բռնկման հետ: Բայց ահա, պոպուլյացիայի ամենավատ կողմը. մենք չենք ցանկանում այս վիրուսին հենց այնպես զոհ տալ ծերերից ոչ մեկին, որովհետեւ նրանց մեջ կլինեն ինչ-որ մեկի ծնողներն ու տատիկները: Եվ որպեսզի հեշտությամբ չհանձնենք նրանց մահին, նրանք պետք է ժամանակին տեղավորվեն այս նպատակով հարմարեցված հիվանդանոցային սենյակում, որտեղ կօգնեն նրանց շնչել:

Մենք գիտենք, որ սենյակների քանակը սահմանափակ է, եւ թոքերի արհեստական օդափոխության սարքերը, հավանաբար, նույնպես նախատեսված չեն յուրաքանչյուր անձի համար մեկական թվաքանակով, դրանք գրեթե ամենուր սուղ են եւ բացի այդ, կիրառվում են նաեւ այլ մարդկանց համար, որոնք ինքնուրույն շնչել չեն կարողանում ոչ կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

10. Այս ամենի համատեքստում կարանտինային միջոցառումներն արդարացված են: Անգամ աշխատանքի կարելի է չգնալ, մանավանդ, եթե այնտեղ հասնելու համար օգտվելու եք մետրոյից, հասարակական տրանսպորտից եւ ողբերգական ոչինչ չի լինի, եթե որոշակի ոլորտի աշխատակիցներն աշխատանքի չներկայանան: Ի դեպ, չպետք է ինքնամեկուսացումը շփոթել սոցիալական ակտիվության ողջամիտ նվազեցման հետ:

Այս վիրուսն այնքան էլ սարսափելի չէ, որպեսզի պարալիզացնի մարդկանց կյանքը: Չպետք է խանութներից ամբարել 1 տարվա ուտելիքի պաշար, խանութները  դժվար թե դադարեն աշխատել: Պետք չէ սարսափել փողոց դուրս գալու մտքից կամ վախենալ աշխատանքի գնալուց, եթե այն իսկապես կարեւոր աշխատանք է: Պարզապես պետք է շրջապատում սահմանել մինիմալ կոնտակտ մյուսների հետ: Այսպես թե այնպես մեր շրջապատում մեծ մասը հիվանդանալու են, կարեւորը՝ դա լինի ոչ միաժամանակ:

Կիսվել