Մամուլ

Կոտրվել է բուժքրոջ ոտքը. մանրամասներ վթարից

Գեղարքունիքի մարզի Մարտունու հիվանդանոցի շտապօգնության մեքենայի վթարի պատճառով շտապօգնության բուժքույրը կոտրել է ոտքը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13- ին, Մարտունու ԲԿ-ի շտապ օգնության մեքենանայով հիվանդ են տեղափոխել Երևան, Մարտունու ԲԿ վերադարձի ճանապարհին` Չկալովկա գյուղի մոտ, բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով բուժքույրը, բժիշկը և «Mercedes»-ի վարորդը վնասվածքներ են ստացել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Կիսվեք էջում