Մամուլ

Կոտրել են պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը (լուսանկար)

Կոտրել են պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը

Կոտրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին և գողացել պայուսակը, որի մեջ կային անձնական փաստաթղթեր: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից։

Գևորգ Պապոյանը արել է հետևյալ գրառումը, կից տեղադրելով կոտրած մեքենայի լուսանկարը․

«Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»։