Մամուլ

Կոտայքում հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են

Նոյեմբերի 15-ի երեկոյան Արզնիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ որոշ հյուսվածքների բացակայությամբ: Այս մասին տեղեկացանք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնից։

Քաղաքացու ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին, մահճակալի վրա հայտնաբերել են 63-ամյա Ս.Խ.-ին, որի արտաքին զննությամբ պարզվել է, որ բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները և ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները, մանր ատամնավոր եզրերով։

Ըստ դատաբժշկի՝ հնարավոր է առաջացրած լինեն կրծող կենդանիները: Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Կիսվել