Կոտայքի մարզում 19-ամյա զինծառայողը ճանապարհի ձյան պատճառով Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է
Կոտայքի մարզում 19-ամյա զինծառայողը ճանապարհի ձյան պատճառով Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Դ. Աևզումանյանը, նրա ուղևորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մխիթարյանը և Վանիկ Մխիթարյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տ
եղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:
Աղբյուր՝ shamshyan.com