Կոտայքի մարզում պետական պաշտոնյայի հայրը, ով 12 տարի եղել է հետախուզման մեջ, Ձորաղբյուրում հայտնաբերվել է մահացած
Կոտայքի մարզում պետական պաշտոնյայի հայրը, ով 12 տարի եղել է հետախուզման մեջ, Ձորաղբյուրում հայտնաբերվել է մահացած
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ս. Սաղաթելյանին մահացած հայտնաբերել է նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, որը աշխատում է Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Սաղաթելյանը 2008 թվականից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր։