Մամուլ

Կոտայքի մարզում ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։

yak

Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։ 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Կիսվել