Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների թիվը դարձավ 2
Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների թիվը դարձավ 2
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 14-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովհաննես Հայրապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 4-ին ժամը 18։30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից հետո։
Քրեական վարույթի շրջանակում Եղվարդի ոստիկանությունն ու Նաիրիի քննչական բաժինը պարզել էին՝ Opel-ը վարել է ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Կոտայքի մարզում բանկվող 30-ամյա Արտյոմ Բադալյանը, իսկ VAZ 21099 վարել է «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Հ․ Հայրապետյանը։
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ․ Հայրապետյանի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Մնացական Հայրապետյանը տեղում մահացել էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աաստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։