Մամուլ

Կոտայքի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ հայտնի է մահացածների անունները

Կոտայքի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ հայտնի է մահացածների անունները

Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են. Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983): Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից:

Օդանավը եղել է երկտեղանոց, այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից եւ ուղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է:

Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:

Տեսանյութը ստորև

Կիսվել