Մամուլ

Կոտայքի մարզում ձգումներ կատարելու մետաղյա ձողի վրա հայտնաբերվել է 14-ամյա տղայի կախված դին

Կոտայքի մարզում ձգումներ կատարելու մետաղյա ձողի վրա հայտնաբերվել է 14-ամյա տղայի կախված դին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ, օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 12։15-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են երեխայի կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ։

txamardu di

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․Պ․-ի դին։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

Կիսվել