Կոտայքի մարզում բախվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության Yutong ավտոբուսը, կա վիրավոր
Կոտայքի մարզում բախվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության Yutong ավտոբուսը, կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Yutong ավտոբուսը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ՍՊԸ-ին և սպասարկում է Աբովյան-Երևան թիվ 261 երթուղին։