Մամուլ

Կոտայքի մարզում՝ 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

Կոտայքի մարզում՝ 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած Lexus  GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ ՀՀ. Ալեքսանյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

voxbergakan avtovtar karen

Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորությամբ:

Կիսվել