Կոտայքի մարզի ավազահանքում 34-ամյա տղամարդ է հոսանքահարվել․ ինչպե՞ս է վիճակը
Կոտայքի մարզի Ջրաբերի ավազահանքում 34-ամյա տղամարդ է հոսանքահարվել և մահացել, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում։
Դեպքի վայրի մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Նորայր Ն․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Պարզվել է, որ մահացածը բեռնատարի թափքը ծածկելու ժամանակ անզգուշաբար դիպել է հոսանքի լարերին, ինչի հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։