Կոռուպցիա պետք է գրել կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա. Շարմազանով
Կոռուպցիա պետք է գրել կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կոռուպցիա պետք է գրել, ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն, այլ նեոբոլշևիկյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն “վարչապետից” թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։
Դե իսկ խնամի, ծանոթ, բարեկամների ապրելակերպի հեղափոխական բարելավումը հանրահայտ փաստ է»։