Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է է, որ հունվարի 10-ի “Armenia Airways” ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, իսկ “UR” ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Եւրեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունվարի 10-ի “Armenia Airways” ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Մինչդեռ, “UR” ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Եւրեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,– ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում։