Մամուլ

Կոչ եմ անում հենց հիմա գալ Մայր Աթոռ, պատրաստվում են գրոհել Վեհափառի և եկեղեցու վրա, մենք դա թույլ չենք տալու

Կոչ եմ անում հենց հիմա գալ Մայր Աթոռ, պատրաստվում են գրոհել Վեհափառի և եկեղեցու վրա, մենք դա թույլ չենք տալու

Օրվա իշխանությունների հետ փոխկապակցված ինչ-որ շրջանակներ պատրաստվում են գրոհել Վեհափառի եւ եկեղեցու վրա, մենք դա թույլ չենք տալու. «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ «ֆեյսբուքում» եւ տարբեր սոցիալական հարթակներում արդեն մի քանի օր է իշխանամերձ ինչ-որ անձինք եկեղեցին վարկաբեկող գրառումներ են անում, գրոհներ են նախապատրաստում:

«Նրանք փորձելու են ոտնձգություն անել Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Սրտացավ մարդկանցով հավաքվում ենք եկեղեցու շուրջը: Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցին միակ օջախն է, որին այս իշխանությունների ավերիչ ձեռքը չի հասել, հուսով եմ՝ չի էլ հասնի»-, նշեց Խաչատրյանը:

Հաջակցություն Վեհափառ Հայրապետի եւ Հայ Առաքելական եկեղեցու՝ նրա կոչով քաղաքացիները այս պահին հավաքվում են Մայր Աթոռի բակում: Խաչատրյանն ասաց, որ սա քաղաքական ակցիա չէ, այլ հոգեւոր արժեքների պահպանության համար մղվող պայքար է:

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Այսօր ժամը 15:30-ին ես իմ ընկերների հետ կլինեմ Մայր Աթոռի բակում: Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ թույլ չտալու որոշ իշխանամերձ արկածախնդիրների ոտնձգությունները դեպի հայ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին միակ կառույցն է, որտեղ կապիտուլյանտների իշխանության ավերիչ ձեռքը դեռ չի հասնում»:

Կիսվել