ԱշխարհՏեսանյութ

Կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի բեկորների տակից հաջողվել է ողջ դուրս հանել 6 մարդու

Կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի բեկորների տակից հաջողվել է ողջ դուրս հանել 6 մարդու

Փրկարարներին հաջողվել է կոշտ վայրէջք կատարած L-410 ինքնաթիռի բեկորների տակից դուրս բերել բոլոր տուժածներին: Հաստատվել է, որ ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 22 մարդ:

inqnatir korcanvel tatarstan

Ողջ է մնացել 6-ը: 16 մարդ, այդ թվում՝ 2 օդաչուները, զոհվել են:

Նշենք, որ Թաթարստանում պարաշյուտիստներով ինքնաթիռի կործանման հետևանքով նախնական տվյալներով՝ 16 մարդ է զոհվել։

Կործանված L410 ինքնաթիը երկու շարժիչ ունեցող ինքնաթիռ է, որը կիրառվում է շրջանային ուղիներում: Ինքնաթիռի կոմերցիոն շահագործումը մեկնարկել է 1973 թվականին:

Տեսանյութը ստորև

Կիսվել