Շոու-բիզնես

Կոմիտասի մասին էշությունը դուրս տալուց հետո մի կերպ փրկեցիք, էս անգամ չեք կարա. Մհեր Բաղդասարյան

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն անդրադարձել է օրերս ռեփեր Սուպեր Սաքոյի արված խոսքերին․

«Կոմիտասի մասին էշությունը դուրս տալուց հետո մի կերպ փրկեցիք, էս անգամ չեք կարա: Մի դարձրեք հիմարներին հայտնի: Վերջապես մենք էլ պետք է հասկանանք, թե ինչա չեղարկման մշակույթը»,-նշել է հաղորդավարը:

Նշենք, որ ռեփեր Սուպեր Սաքոն տեսանյութ էր տարածել, որում ասել էր հետևյալը․ «Ուրեմն արդեն ստեղս ա հասել, ես էլ եմ շարժում անում, ես էլ եմ ուզում ինչ-որ մի բան փոխել Հայաստանում, ցույցեր եմ կազմակերպում։ Հունիսի 15-ին սկսում ենք Արեշից, և քանի որ ես արեշցի եմ, սկսում ենք Արեշից։

Սենց քայլելով գալիս են մինչև Ցիրկ, սաղ պուտանկեքին վեկալենք, սենց հելնենք դեպի Բաղրամյան, մեկն էլ, եթե բերի հավ, ոչխար տան գիրկս քայլեմ, ես պտի փոխեմ ամեն ինչ Հայաստանում»:

Կիսվել