Մամուլ

Կոմայի մեջ գտնվող Հերոս Տիգրանը լսելով մայրիկի ձայնը արտասվել է

Կոմայի մեջ գտնվող Հերոս Տիգրանը լսելով մայրիկի ձայնը արտասվել է

Արմինե Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կոմայի մեջ գտնվող Հերոս Տիգրանը լսելով մայրիկի ձայնը արտասվել է։

Ո՞նց ենք ապրում մենք, Աստված գիտի

Հիշատակի օր է այսօր, Հերոս Տիգրանն է․․․

tigran heros

Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում:

Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն, բայց Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ:

Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը նա բեկորային մահացու վիրավորում էստանում:

Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է։ Իսկ երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին թեև կոմայի մեջ է եղել, բայց լսել է մոր ձայնը։

Դա ապացուցում է այն, որ նրա աչքերից արցունքներ են հոսել։

Ներիր եղբայր, ներիր»։

Կիսվել