«Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը». Էդուարդ Շարմազանով
«Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը։
Փաշինյանի ռեժիմն ԱԺ-ում դակեց հակասահմանադրական նախագիծ, որի համաձայն` հանրաքվեին կողմ քվեարկելու դեպքում դադարեցվում են ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները։
Հարկ եմ համարում հիշեցնել, որ Փաշինյանի այս հակասահմանադրական նախաձեռնությանն այո ասելը, նշանակում է այո ասել հետևյալ կետերին.
• Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
• Տրանսգենդերության քարոզին։
• Ազգային «կաղապարներից» հրաժարմանը։
• Ասֆալտին փռելու քաղաքականությանը։
• Սևերի և սպիտակների բաժանմանը։
• Արցախյան հարցում հայեցակարգի և «իզմ»-երի բացակայությանը։
• Քաղաքական ձերբակալություններին։
• Ներդրումների բացակայությանը։
• Եվ վերջապես` այո ասել բռնապետությանը։
Հ.Գ. No pasaran»: