Աշխարհ

Կոկա-Կոլա ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Կոկա-Կոլա ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։

Տեղեկությունը նաև արդեն տեղադրվել է ընկերության կայքում։ Այլ մանրամասներ չեն նշվում:

«Մենք կվերահսկենք և կգնահատենք իրավիճակի հետագա զարգացումները»,- ասվում է փաստաթղթում։

Կոկա-Կոլա

Փետրվարի վերջին Ռուսաստանում Coca-Cola-ի մամուլի ծառայությունը, որը The Coca-Cola Co-ի շշալցողն է, հայտնել էր, որ ընկերությունը աշխատում է սովորական ռեժիմով:

Ռուսաստանում Coca-Cola-ին են պատկանում զովացուցիչ ըմպելիքների և հյութերի արտադրության 10 գործարան։

Նշենք, որ Pepsi ընկերությունը ևս հայտարարել էր, որ դադարեցնում է իր ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։

Կիսվել